|
Շատ եմ սիրում ես Յիսուսին, Յիսուս սիրում է ինծի Ձեռքս ձեռքին, ընկերովի Քայլում ենք միշտ միասին: Ձեռքս ձեռքին, ընկերովի Քայլում ենք միշտ միասին:
Յիսուսին, Յիսուսին, Շատ եմ սիրում Յիսուսին, Փոքրիկ սիրտս ամբողջովին Նուիրել եմ Յիսուսին. Փոքրիկ սիրտս ամբողջովին Նուիրել եմ Յիսուսին:
Շատ եմ սիրում ես Սուրբ Գիրքը, Աստ՛ծոյ կենդանի խօսքը, Քաղցր ու անուշ մեղրի նման, Իմ Սուրբ Գիրքն է աննման: Քաղցր ու անուշ մեղրի նման, Իմ Սուրբ Գիրքն է աննման:
Սուրբ Գիրքը, Սուրբ Գիրքը, Իմ աննման Սուրբ Գիրքը, Լոյս է ճամբիս, ճրագ ոտքիս Մեղրից էլ քաղցր է քիմքիս. Լոյս է ճամբիս, ճրագ ոտքիս Մեղրից էլ քաղցր է քիմքիս:
Շատ եմ սիրում ես աղօթել, Հայր Աստուծոյ հետ խօսել Աղքատ, խեղճ ու հիւանդներին Աղօթքիս մէջ միշտ յիշել: Աղքատ, խեղճ ու հիւանդներին Աղօթքիս մէջ միշտ յիշել:
Կ՛աղօթեմ, կ՛աղօթեմ, Տէր Յիսուսի անունով, Փափաքներս կ՛առնեմ շուտով Իմ մանկական հաւատքով. Փափաքներս կ՛առնեմ շուտով Իմ մանկական հաւատքով:
Շատ եմ սիրում եկեղեցին, Աստ՛ծոյ տունը գեղեցիկ, Ուրախ միութիւն կայ այնտեղ Մանկանց համար անուշիկ: Ուրախ միութիւն կայ այնտեղ Մանկանց համար անուշիկ:
Գեղեցիկ, գեղեցիկ, Եկեղեցին գեղեցիկ, Այնտեղ պիտ՛ պաշտեն Աստ՛ծուն Մանուկները անուշիկ. Այնտեղ պիտ՛ պաշտեն Աստ՛ծուն Մանուկները անուշիկ:
|